Ալիևի մեղադրանքները ռուսական կողմին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ակտաուում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ։

Ալիևը վստահեցրել է, որ ավիավթարի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է։ Նա ասել է, որ իրենք պահանջում են արդարություն և մեղավորների պատիժ։

Նախագահի խոսքով՝ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը։

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի։ Եվ դա, բնականաբար, կարևոր կետ կլինի այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում։ Օդաչուները հավանաբար հասկացել են, որ սա իրենց վերջին թռիչքն է, բայց չնայած դրան՝ ամեն ինչ արել են մարդկանց փրկելու համար։ Հենց այստեղ է իրական հերոսությունը, և եթե կան նվիրումի և հերոսության գնահատման չափանիշներ, ապա այս իրավիճակը համապատասխանում է բոլոր այդ չափանիշներին,-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ եթե Գրոզնի քաղաքը օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկեր օդային տարածքը փակելու համար, եթե ցամաքային ծառայությունները գործեին բոլոր կանոններին համապատասխան և լիներ պատշաճ համակարգվածություն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունից կարելի էր խուսափել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել