ՌԴ իրավապահները հետաքննություն են սկսել Հայաստանի և Հունաստանի դրոշների հետ կապված միջադեպի մասով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Պրեդգորնիի դպրոցներից մեկում մի քանի աշակերտ միջոցառման ժամանակ սկսել են ծածանել իրենց ազգային դրոշները:
Ապա ուսուցիչները դպրոցականների ձեռքից վերցրել են դրոշները, քանի որ, ինչպես նշվում է, տոնը «նվիրված է եղել Ամանորին, այլ ոչ թե տարբեր երկրների մշակույթներին»։
Այն բանից հետո, երբ ուսուցիչները վերցրել են դրոշները դեռահասներից, նրանք սկսել են սպառնալիքներ ստանալ անհայտ անձանց կողմից, որի հետ կապված ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել։
Տեսանյութերը՝ այստեղ։