Երկրի բնակչությունը 2024 թվականին ավելացել է 81,6 միլիոն մարդով՝ հասնելով 8,156 միլիարդի։
Բնական աճը ներկայումս կազմում է 0,9%, ասվում է Deutsche Stiftung Weltbevölkerung-ի զեկույցում։
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ 12 տարում երկրագնդի բնակչությունը կարող է գերազանցել 9 միլիարդը։
Ակնկալվում է, որ 2080-ականների կեսերին աշխարհի բնակչությունը կհասնի իր թվային գագաթնակետին՝ 10 միլիարդի: