Հնդկաստանում ուսումնական թռիչքի ժամանակ առափնյա պահպանության ուղղաթիռ է կործանվել, հայտնում է ТАСС-ը։
Ուղղաթիռում երեք մարդ է եղել, այդ թվում՝ երկու օդաչու, բոլորը զոհվել են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ կարող էին լինել տեխնիկական խնդիրները։