Աստանա-Շուչինսկ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով մեքենաների թիվը վերջին տվյալներով ավելացել է՝ հասնելով 95-ի, գրում է РИА Новости-ն։
Վթարի պատճառը եղել է ձնաբուքը, նաև նշվում է, որ վարորդների կողմից չի պահվել սահմանված արագությունն ու հեռավորությունը։
Հաղորդվում է, որ մեկ երթուղի է մաքրվել, և սարքին մեքենաները սկսել են շարժվել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու տուժածի ցուցաբերվել է բուժօգնություն, դեպքի վայրի մոտակայքում տեղակայված են շարժական ջեռուցման սարքեր, աշխատել է ճանապարհային տեխնիկա։