Ներկայիս օրենսդրական կարգավորումների շրջանակներում բուլինգ հասկացության առումով անորոշություններ կան, ինչը փորձագիտական գնահատման շրջանակներում առաջացնում է որոշակի խնդրայնություն և ռիսկեր։
Չնայած նրան, որ բուլինգի մասին խոսելու մշակույթը ավելի ընդունելի է դարձել, սակայն կան դեպքեր, երբ ծնողները գերադասում են լռել, չբարձրաձայնել առկա խնդրի մասին։
Փորձագիտական կենտրոնի դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար Անի Վարդանյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ երեխաները շատ հաճախ բուլինգի զոհ են դառնում ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում։
«Շատ բացասական մի տենդենց ունենք, երբ ընտանիքում կա բռնության նմանատիպ դինամիկա, համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունների սահմանում բոլոր հիմքերը լինում են, որ երեխան տեղափոխվի աջակցության կենտրոն, բայց վերջինս ավելի արատահայտված բուլինգի է ենթարկվում նման կենտրոններում, որտեղ ևս մենք ունենք մասնագիտացված ծառայությունների առումով մշակումների, գիտական, գիտահեն և պրակտիկայի առումով բավականին թրծված ընտրությունների ձևավորման լայն դաշտ, որպեսզի դա իսկապես գործուն լինի»,-ասաց նա։
Փորձագիտական կենտրոնը ևս մեծ դերակատարում ունի նման խնդիր ունեցող երեխաներին օգնություն տրամադրելու, փորձագիտական հետազոտությունների արդյունքում առկա խնդիրները վերհանելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։