Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է «Ձևավորում» ՓԲԸ տնօրենը

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 27-ին որոշում է ստորագրել և Սարգիս Մեսրոպյանին ազատել «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից։

Նշենք, որ «Ձևավորում» ՓԲԸ տարիներ շարունակ իրականցրել է Երևան քաղաքում ձևավորման աշխատանքները։ Փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 2-րդ մասով, 129-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի հ.792-Ա որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալի, լուծարման հանձնաժողովի նախագահի 24.12.2024թ. N Ն/77430-24 գրությունը՝

1. Սարգիս Սամվելի Մեսրոպյանին՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի դեկտեմբերի 27-ը:

2. Հանձնարարել «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին՝ ապահովել վերջնահաշվարկի վճարումն օրենքով սահմանված կարգով»,-նշվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել