Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է

Երկրի վրա նկատվում է G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։

Ներկայումս Երկրի մագնիսական դաշտի տատանման աստիճանը գտնվում է G3 մակարդակի վրա, ինչը 5-աստիճանական սանդղակով նշանակում է «ուժեղ», մինչդեռ G5-ը համարվում է «չափազանց ուժեղ», իսկ G1-ը՝ «թույլ»։

G3 մակարդակը նշանակում է, որ Երկրի վրա կարող են խնդիրներ առաջանալ էներգահամակարգերում, հավանական են արբանյակային և ցածր հաճախականության ռադիոնավիգացիայի, բարձր հաճախականության ռադիոկապի ընդհատումներ:

Միջին լայնություններում տեսանելի կլինի հյուսիսափայլ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել