Առնվազն 10 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել Նոր Օռլեանում (ԱՄՆ) տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Նոր Օռլեանում (ԱՄՆ) առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Բուրբոն փողոցում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի բնակիչների գիշերային կյանքի անցկացման համար սիրված հատվածում՝ Ամանորի տոնակատարությունների ժամանակ: Ոստիկանությունից ABC News-ին հայտնել են, որ հարձակումը, ըստ երևույթին, միտումնավոր է եղել։

Նոր Օռլեանի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգությունը քաղաքում: Ոստիկանության վարչությունից հայտնել են, որ տոնակատարությունների ժամանակ այն լինելու է «100 տոկոսով»՝ հավելելով, որ կգործի լրացուցիչ 300 իրավապահ:

Նոր Օռլեանի քաղաքապետ Լատոյա Կանտրելը հայտարարել է, որ քաղաքը ենթարկվել է ահաբեկչական հարձակման: Հայտնի է դարձել նաև, որ դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։

Լրացում

Հարձակվողի մահը հաստատվել է: Նրա ինքնության մասին տեղեկություններ չկան։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել