Ամենակարևորը՝ լինի խաղաղություն։ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների մաղթանքն է։
Առաջին կուրսի կուրսանտ Արեն Սիմոնյանը նշում է, որ զինվորական դառնալը մանկության երազանք է եղել։ Քաղաքացիական կյանքում էլ հաճախ է գնացել հրաձգարաններ ու հասկացել՝ զինվորականի մասնագիտությունն իրենն է։ Ճշմարտախոսություն և ուժեղ կամք․ սրանք են առաջին կուրսի կուրսանտ Արեն Սիմոնյանի համար ամենակարևոր հատկանիշները, որ պետք է ունենա զինվորականը։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունը արծաթե մեդալ նվաճած, 3-րդ կուրսի կուրսանտ Էլեն Բաբաջանյանն ասաց, որ 2024 թվականը համարում է հաջողված տարի, քանի որ ունեցել է մեծ հաջողություն։ Եվ իր մաղթանքները հղեց ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։