ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ կենտրոններից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ նեղ կազմով նիստում։
«Մեր ասոցիացիան հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է դինամիկ զարգանալ», – հայտարարել է նա:
Բացի այդ՝ ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի ավելացմանն ու համագործակցության կապերի խորացմանը, նշել է պետության ղեկավարը։
«Հիմնական գործոնն այն է, որ ինտեգրացիոն փոխգործակցությունն իրական օգուտներ է բերում ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրին, օգնում է ապահովել ինչպես հինգ երկրների, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն աճը, ինչպես նաև գնում է դեպի կյանքի որակի բարելավման»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը և շահագրգռված է ինտեգրացիոն ասոցիացիայի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ։