Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանական ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի կողմից

«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի ֆյուզելյաժի նկարներում կան անցքեր, որոնք կարող էին առաջանալ բեկորների կամ փամփուշտների վնասման հետևանքով: Սա կասկածի տակ է դնում թռչունների հետ բախման մասին պաշտոնական վարկածը: Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը։

Փորձագետները նշում են, որ նման դեպքերում ինքնաթիռները սովորաբար վթարային վայրէջք են կատարում, գրում է հրատարակությունը։

Ըստ Conflict Intelligence Team-ի անկախ ռուս վերլուծաբանների՝ ֆյուզելյաժի անցքերը կարող են լինել «Pantsir-S1» համալիրի զենիթահրթիռի հարվածի հետևանք: Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական 50 անօդաչու թռչող սարքերի հարձակումներից անմիջապես հետո՝ Ռուսաստանի տարածքում, ինչը կարող է հանգեցնել հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացմանը։

Բաց տվյալների հետազոտող Օլիվեր Ալեքսանդրը, վերլուծելով վթարի ենթարկված AZAL ինքնաթիռի կադրերը, նշել է ուղղահայաց կայունացուցիչի մի կողմում մուտքային անցքերի առկայությունը, իսկ մյուս կողմից՝ ելքի անցքերի առկայությունը:

Նշենք, որ այս պահին կատարվածի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան, սակայն վերջնական եզրակացությունները կներկայացնի հետաքննող հանձնաժողովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել