Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուղևորների և անձնակազմի անդամների մարմինները շուտով կտեղափոխվեն Ադրբեջան։ Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության և AZAL-ի համատեղ հայտարարության մեջ։
Տուժածներին տեղափոխելու համար նախատեսված է նաև ավիաընկերության հատուկ չվերթ։ Բաքու փոխադրումը կիրականացվի միայն բժիշկների թույլտվության դեպքում՝ հաշվի առնելով տուժածների առողջական վիճակը։
Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Ադրբեջանի և Ղազախստանի իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։