Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի և թուրք գործընկերները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Ռեփեփ Թայփ Էրդողանը մասնավորապես նշել է, որ ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և հարևան Հայաստանի միջև խաղաղ գործընթացի զարգացումներին։
Էրդողանը ակնկալում է, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը կհասնի կայունության և բարգավաճման։