Աշոտ Սարգսյանին տրվել է Երևանի ավագանու մանդատ

Երևանի ավագանիում Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում։

Ավինյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները դադարեցրած Արեգ Գևորգյանի մանդատը փոխանցվել է ցուցակի հերթական թեկնածու Աշոտ Սարգսյանին։

Հիշեցնենք՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել