ԱՄՆ նորընտիր նախագահը Արիզոնայում ԱՄՆ-ի Turning Point կոնֆերանսում ելույթի ժամանակ խոստացել է, որ պետական մակարդակով կհաստատի մի քաղաքականություն, ըստ որի երկրում ճանաչվելու են միայն երկու սեռեր՝ արական և իգական։
«Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական: Սա առանձնապես դժվար չի հնչում, չէ՞»,-նշել է նա։