Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան լքել երկիրը։
Ասադը պնդում է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։
«Ես տեղափոխվեցի Խմեյմիմ բազա՝ այնտեղից աշխատանքը շարունակելու համար, և բանակի վերջին դիրքերի անկմամբ` Մոսկվան դիմեց բազայի ղեկավարությանը` դեկտեմբերի 8-ի երեկոյան ինձ անհապաղ Մոսկվա տարհանելու խնդրանքով»,-նշել է Ասադը։
Նա հավելել է, որ իր համար անիմաստ է մնալ երկրում «ահաբեկիչների» կողմից իշխանության զավթումից հետո։