«Իմաստ չունի, որ Վրաստանը միանա ԵՄ-ին՝ հրաժարվելով իր արժեքներից»․ Վրաստանի նորընտիր նախագահ

Միխայիլ Կավելաշվիլին ասել է, որ իմաստ չունի, որ Վրաստանը միանա ԵՄ-ին՝ հրաժարվելով իր արժեքներից:

Վրաստանի ընտրված նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երկիրը չի հրաժարվում եվրաինտեգրումից։

«Եթե չունենանք մեր արժեքներն ու բնավորությունը, մշակույթը, լեզուն, հավատը, հայրենիքի պաշտպանությունը, ի՞նչ իմաստ կունենա անդամակցել որևէ կազմակերպության։ Մենք չենք հրաժարվում ինտեգրումից. Վրաստանի իշխանությունները բաց են ցանկացած հարցի քննարկման համար, բայց Արևմուտքի կողմից քննարկում վարելու փոխադարձ ցանկություն չկա, կա միայն քննադատություն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել