Վրաստանի ռեստորաններից մեկում 12 դի է հայտնաբերվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել որոնցից 11-ը օտարերկրացիներ են եղել։ Գրում է РИА Новости-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիերի վրա բռնության հետքեր չկան։

«Նախնական զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չկան։ Ըստ հետաքննության նախնական տեղեկությունների, ննջասենյակներին կից փակ սենյակում տեղադրվել է գեներատոր, որը միացվել է նախօրեին՝ հավանաբար օբյեկտի հոսանքազրկումից հետո»,- նշում են ՆԳՆ-ից։

Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել