Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են  թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի  ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի  և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի  4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի  ևս  5-7 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել