Ռոսկոմնադզորն արգելափակել է Viber մեսենջերը Ռուսաստանում։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վերջին երկու տարվա ընթացքում Viber-ի տուգանքների չափը գերազանցել է 1,8 միլիոն ռուբլին, դրանք դեռ չեն վճարվել, ասել է Պետդումայի պատգամավոր Նեմկինը։
Նշվում է, որ Viber-ը խախտում է օրենքներ, որոնց կիրարկումն անհրաժեշտ է «կանխելու մեսենջերը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով օգտագործելու սպառնալիքները, քաղաքացիների հավաքագրումը դրանք կատարելու, թմրանյութ վաճառելու, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տեղադրման հետ կապված»: