Թբիլիսիում մետրոյի կայարաններից մեկում ուղեւոր է ընկել ռելսերի վրա, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդում է Թբիլիսիի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Երիտասարդը մահացել է։
Ականատեսները պատմել են, որ մահացածը, դատելով արտաքինից, մոտ 18 տարեկան էր, նրան հրել էր ուղիղ գնացքի անիվների տակ մեկ այլ տղամարդ՝ հենց այն պահին, երբ գնացքը մոտենում էր. լրատվամիջոցների ձեռք բերած կադրերը հաստատում են, որ սա միանշանակ ինքնասպանություն չէ։
Ներքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել են, որ ուղևորին միտումնավոր հրել են գծերի վրա։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։
Դիտավորյալ սպանության մեղադրանքով ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Տեսանյութը՝ այստեղ։