«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով.

«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել