«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Այդ «միջանցքի» իրականացմամբ ուղիղ կապ կապահովվի Ադրբեջանի, թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ», – նշել է նա։

ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել