Պաշտոնական Բաքուն դատապարտում և մերժում է Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի վիճակի վերաբերյալ․
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում խեղաթյուրում է մեր երկրում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ներկա իրավիճակը, ինչպես նաև միջամտում է Ադրբեջանի դատական և իրավական գործընթացին»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն. «Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը խեղաթյուրում է իրական վիճակը և դիտվում է որպես ներքին գործերին միջամտելու փորձ»։
Հաջիզադեն հույս է հայտնել, որ Վաշինգտոնի նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն։