Դեկտեմբերի 9-ի ժամը 7.55-ին «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա Արաքսի Պ.-ին, որը մահացել է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: