Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը՝ 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։
Երևանի մետրոպոլիտենն այդ օրը աշխատելու է մինչև գիշերվա 01:00։
«Սիրելի երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր,
Դեկտեմբերի 8-ին մեր մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։
Այս հրաշալի երեկոն ավելի հարմարավետ դարձնելու համար Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ գիշերվա 01:00։
Հաճելի եւ հրաշքներով լի երեկո ենք մաղթում»,-ասվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։