Պենտագոնի ղեկավար Օսթինը «պատմական իրադարձություն» է անվանել ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանի այցը Միացյալ Նահանգներ:
Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
«Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր հյուրընկալում եմ ձեզ»,- ողջունելով իր գործընկերոջը՝ ասել է Օսթինը։
Օսթինը նշել է «Կանզասի ազգային գվարդիայի դերը հայկական պաշտպանական բարեփոխումներին աջակցելու գործում»:
Նրա խոսքով` «Վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին անվտանգության ոլորտում զգալի օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ զրահապատ շտապօգնության մեքենաների տրամադրում, կիբերօպերատիվ կենտրոնի և ազգային ուսումնական կենտրոնի ստեղծում»։
«Ես անհամբեր սպասում եմ քննարկելու ձեր տեսլականը հայ զինվորականների և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների վերաբերյալ», – հավելել է Օսթինը: