«Էս բոլոր պրոբլեմների համար ՀՀ քաղաքացին մեղադրում ա ինձ»․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն  Մկրտչյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ համակարծիք է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինստիտուցիոնալ լուծումներ են հարկավոր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի համար, և հույս հայտնեց, որ այն իր պտուղները կտա։

Պատգամավորի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այս օրենքի հետ կապված, ինչի պետք է սպասել, Փաշինյանն ասաց՝ զարգացման ճանապարհը մեկն է՝ ինստիտուտների կայացումը, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձումը։

«Կարող ա պարզվի, որ դատաիրավական համակարգում էլ որոշակի սերունդ պետք է փոխվի, սերնդափոխություն լինի և մտածողության փոփոխություն լինի։ Ես չեմ էլ կարա ասեմ՝ ինչքան պիտի սպասենք, որովհետև ես, եթե ասեմ՝ ինչքան սպասենք, նշանակում ա՝ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու օրակարգը կեղծ օրակարգ է»։

․․Էս բոլոր պրոբլեմների համար արդարադատության ոլորտում ՀՀ ոչ մի քաղաքացի ոչ մի դատավորի չի մեղադրում, ոչ մի դատախազի չի մեղադրում, ոչ մի ԲԴԽ անդամի չի մեղադրում, ո՞ւմ ա մեղադրում, մեղադրում ա ինձ կոնկրետ, և մեզ, առաջինն ինձ, երկրորդը՝ մեզ։

Մենք չենք ասում՝ գործ չունենք, մենք էդ պատասխանատվությունը շարունակում ենք կրել և ինչ, որ ասել ենք, անելու ենք, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել