Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 28-ին որոշում է ստորագրել Երևանի հ.167 հիմնական դպրոցի տնօրեն Կիմա Սարգսյանին Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրելու մասին։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.2-րդ ենթակետով և 12.7-րդ, 12.10-րդ կետերով.
1. «Երևանի հ.167 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների, աշակերտների մեջ հայրենասիրական բարձր գիտակցություն և մարդկային կարևորագույն արժեքներ սերմանելու համար «Երևանի հ.167 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կիմա Սարգսյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»,-ասված է որոշման մեջ։