Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարությունը հատուկ եմ ասել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Երբ ես ասում եմ՝ Նիկոլին ներել եմ, դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ Նիկոլը ճիշտ էր, կամ Նիկոլի գործողությունները օրինաչափ էին, որ Նիկոլը չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որոնք հանգեցրեցին ողբերգության, արհավիրքի։ Այս ամենի պատասխանատուն համարում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին»,-նշեց Նազարյանը։
Պատգամավորը նաև շնորհակալություն հայտնեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նրան հնարավորություն է տվել հայտնվել խորհրդարանում։
«Ես շնորհակալ եմ, որ մեր զրույցը շատ բարձր մակարդակի եղավ, իրար ձեռք սեղմեցինք, ոչ թե ի նշան հրաժեշտի, այլ որ մենք ընկերներ ենք»,-ասաց Նազարյանը։
Նա նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ, բացառությամբ ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի, չի հանդիպել։
Չանայած 2003-ի և 2008-ին տեղի ունեցած իրադարձություններին, Գեղամ Նազարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար է, սակայն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել։