Հալեպում 66-ամյա հայ տղամարդ է զոհվել

«Գանձասար» շաբաթաթերթը հայտնում է, որ այսօր Հալեպում հայ է զոհվել։

66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը երեկ վիրավորվել էր Հալեպից դուրս գալու ճանապարհին, մահացել է այսօր Համայի հիվանդանոցում:

«Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ).

Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել