Սիրիական բանակը հաստատել է Հալեպից նահանջը։
Զինվորականները հայտարարել են «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ հակառակորդի դեմ հակահարձակում նախապատրաստելու համար և սպասում են համալրման, հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ հակառակորդ զորքերը շարունակում են հարձակումը Հալեպի մերձակայքում: Քաղաքում քանդել են Հաֆեզ ալ-Ասադի հուշարձանը։