Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

Նրանք քննարկել են Սիրիայում կատարվող իրադարձությունները։

Լավրովն ու Ֆիդանը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նրանք հաստատել են երկրի կայունացման համար համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։

Արտգործնախարարները նաև մատնանշել են Աստանայի ձևաչափի ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել