Առաջին անգամ Սաուդյան Արաբիայում կին իրավաբանը հիմնադրել է իրավաբանական ընկերություն

Չորս կին իրավաբաններից բաղկացած իրավաբանական ընկերության հիմնադիր Բայան Մահմուդ Ալ-Զահրանը դարձել է երկրի առաջին կին իրավաբանն այն ժամանակ, երբ ներկայացել է դատարան պաշտպանելու իր վստահորդի շահերը: Այս մասին հայտնում է financialpost.com-ը: 

Ալ-Զահրանը և 3 այլ կանայք թույլտվություն են ստացել փոխելու իրավաբանական խորհրդատուի կարգավիճակն իրավաբանի կարգավիճակի, ինչպես նաև ունենալ սեփական իրաբանական ընկերություն: 

Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են ենթարկվել խիստ կանոնների, եթե հայտնվում են դատարաններում: Դատավորներին թույլատրվում է անտարբերություն ցուցաբերել այն ամենի նկատմամբ, ինչ կին իրավաբանները հայտնում են դատարանում:

 Լուսանկարը՝ emirates247.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել