Թբիլիսիում ավելացել է իշխանության որոշումից դժգոհ ցուցարարների թիվը․ ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ավելանում է ցուցարարների ու անվտանգության ուժերի թիվը։

Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու իշխանությունների որոշման։

Վրացական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երևում է՝ ինչպես են ցուցարարները թակում խորհրդարանի շուրջ տեղադրված մետաղյա ցանկապատը։

Ազատության հրապարակում՝ խորհրդարանի շենքից 500 մետր հեռավորության վրա արդեն տեղակայված են հատուկ նշանակության ջոկատներ և ՆԳՆ աշխատակիցներ՝ ջրցան մեքենաներով։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ այսօր «ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ​​ինքնիշխանություն, անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից»։ Նախագահը ևս միացել է հավաքված ցուցարարներին։

Մայրաքաղաքում արդեն տեղի են ունեցել բախումներ՝ ոստիկանների և ցուցարարների միջև։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել