Ինչո՞ւ պետք է խուսափել փողոցում միանյակ քայելուց

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վարդան Արամյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 11-ին ժամը 14:00-ի սահմաններում տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ Սոնա Ամիրյանին, վերջինիս առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել Սոնա Ամիրյանի մեջքին որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Սոնա Ամիրյանի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Արամ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, ըստ որոնց`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով (131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):

Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով (138-րդ հոդվածի 1-ին մաս):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել