Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանությունից հետո անհայտ անձը հրաձգություն է սկսել։
ТАСС-ի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Իրավապահները հայտնել են, որ կրակոց արձակողները դեպքի վայրից մեքենայով հեռացել են։ Նշված վայրում դեռևս շարունակվում է իրավապահների աշխատանքը։
Հրապարակվել է նաև տեսանյութ՝ կրակոցների պահից։