Դիմող թեկնածուն պետք է ունենա.
1. բարձրագույն իրավաբանական կրթություն,
2. առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
3. գրական հայերենի և երկու օտար լեզուների իմացություն (անգլերենի իմացությունը պարտադիր է),
4. կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի բավարար իմացություն,
5. բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն, գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
6. համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազատորեն օգտվելու գործնական հմտություններ, հայտնի ծրագրային փաթեթների գործնական տիրապետում,
Բացի վերոգրյալ պահանջներից, կարևորվում է նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման գործընթացի իրավական կարգավորման խնդիրների և առկա բացերի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց տվյալները (CV-ները կամ ռեզյումեները) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն: