Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը։
Ալիևը նախ շնորհավորել է Թրամփին, ապա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր է խաղալու աշխարհում անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունները խթանելու համար։
Դոնալդ Թրամփը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։