Մարզերից մեքենաները շարժվում են Թբիլիսի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերին մասնակցելու համար։
Վրացական Mtavari հեռուստաալիքը տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է ճանապարհը Մցխեթայից։ Այն տանում է դեպի երկրի հյուսիս։
Թբիլիսիում ցուցարարներն այժմ հավաքվում են Հանրապետության հրապարակի մոտ, գրում է Эхо Кавказа-ն։ Ռուսթավելի պողոտայի մոտակայքում է գտնվում երկրի խորհրդարանի շենքը։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել է ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունը քվեարկության արդյունքները համարում է կեղծված։