Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը  Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական

Թրամփի վարչակազմը կլինի ԱՄՆ ամենահայամետ վարչակազմը՝ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ամերիկացի հոգևորական, Ավետարանական եկեղեցու ամերիկացի սպասավոր Ջոել Թենին՝ հրապարակելով Այովայի նահանգապետի որոշումը, որով  ապրիլի 24-ը հայտարարվում է որպես Հայաստանը ճանաչելու օր:

«Հանրապետական ​​կուսակցությունը փոխվել է. հիմա այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը. «Հետևաբար, ես՝ Քիմ Ռեյնոլդսս՝ Այովա նահանգի նահանգապետ, սույնով հայտարարում եմ 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանը ճանաչելու օր»,-մեջբերել է Թենին Ռեյնոլդսի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել