Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջանը» Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու Փաշինյանի փորձերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
««Արևմտյան Ադրբեջանի» հիմնախնդիրը վերաբերում է մարդու իրավունքներին և նպատակ ունի ապահովել էթնիկ ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձը: Մինչդեռ «Արևմտյան Հայաստան» տերմինը արտացոլում է Հայաստանի Սահմանադրությամբ և քաղաքականությամբ ամրագրված տարածքային պահանջները»,- այս մասին ասվում է Միլլի Մեջլիսի նախաձեռնող խմբի՝ Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու մասին հայտարարության մեջ։
«Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Արևմտյան ադրբեջանական համայնքը, բազմիցս դիմելով Հայաստանի կառավարությանը, առաջարկել է երկխոսություն սկսել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հետ կապված միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ներառյալ պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սակայն Հայաստանն անտեսեց այս կոչերը՝ միտումնավոր խեղաթյուրելով համայնքի գործունեությունը որպես նրա տարածքային ամբողջականության սպառնալիք։
Նման սխալ համեմատություններ անելու փոխարեն՝ վարչապետ Փաշինյանը պետք է արձագանքի համայնքի երկխոսության կոչերին, ապահովի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ վերադարձը, աշխատի Հայաստանի Սահմանադրությունից և այլ փաստաթղթերից անհապաղ և անվերապահորեն հեռացնել տարածքային պահանջները Ադրբեջանի և հարևան այլ պետությունների նկատմամբ։ , եւ վերջ դնել ռազմականացման վտանգավոր քաղաքականությանը»,-ՀՀ ներքին գործերին միջամտող նման հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում։