Ինչո՞ւ են Ռուսաստանի օդանավակայաններում արգելել հեղուկներ բարձրացնել ինքնաթիռ

«Ռոսավիացիա» ավիաընկերությունը ուղևորներին արգելել է հեղուկներ բարձրացնել ինքնաթիռ։ Սահմանափակումը կգործի Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում։ 

Այս մասին հաղորդում է lenta.ru ինտերնետային կայքը:

Անվտանգության միջոցառումները կապված են ահաբեկչության սպառնալիքի աճի հետ։ Արգելքի գործողության ժամկետների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում։ Կազմակերպությունում նշեցին, որ սահմանափակումը չի տարածվում այն դեղորայքների վրա, որոնց ընդունումն անհրաժեշտ է թռիչքի ժամանակ։

Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել