Կապված «նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Քրիստոդուլոս Քսիրոսի անհետացման հետ՝ Հունաստանի հակատեռորիստական ծառայությունները բարձր պատրաստվածության են ցուցաբերում: 2000-ական թվականների սկզբում Քսիրոսին 6 անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է tvrain.ru ինտերնետային կայքը:
Հունվարի 1-ին նա իննօրյա արձակուրդ էր ստացել հարազատներին տեսակցելու համար:
Ըստ Skai հեռուստաընկերության՝ երկուշաբթի օրը նա չի ներակայացել ոստիկանություն: Մինչ այս դեպքը Քսիրոսը վեց անգամ արձակուրդ էր ստացել բանտից: Յոթերորդ արձակուրդն այսօր ավարտվում է: Սալոնիկի և Խալդիկիի ոստիկաններն արդեն սկսել են որոնման աշխատանքները;
«Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպությունը Հունաստանում գործել է 1975-2002 թվականներին: Կազմակերպության անդամները կատարել են գողություններ, պայթյուններ, 23 հույն և օտարերկրացի քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների և ոստկանների սպանություններ:
Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: