ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
Նա հայտնել է՝ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։ Անհնար է ՌԴ տարածքում հեռահար զենք կիրառել առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։
«Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային։ Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։ Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»։
Պուտինը նաև հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր հարձակման գոտիները։
Մանրամասները՝ տեսանյութում։