Եթե ԱՄՆ-ն չօգնի Ուկրաինային, մենք կպարտվենք․ Զելենսկի

Վաշինգտոնից Կիևին ռազմական օգնության դադարեցումը կհանգեցնի Ուկրաինայի պարտությանը. Վլադիմիր Զելենսկին նման հայտարարություն է արել Fox News-ին տված հարցազրույցում։

Նրան հարց է տրվել՝ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի կամ կրճատի իր ֆինանսավորումը Ուկրաինային։

«Եթե օգնությունը դադարեցվի, ես կարծում եմ, որ մենք կպարտվենք»,- պատասխանել է Զելենսկին։

Զելենսկին նաև «շատ վտանգավոր» է համարել, եթե ուկրաինական հարցում եվրոպական երկրների միջև չկա միասնություն, և եթե դա չկա Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։

Ուկրաինայի նախագահը նաև համոզված է, որ Դոնալդ Թրամփը կարող է հասնել Ուկրաինայի հակամարտության ավարտին։

Ավելի վաղ գերմանական Welt թերթը հայտնել էր, որ Կիևը ցանկանում է որքան հնարավոր է շուտ անցկացնել Զելենսկու և Թրամփի հանդիպումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիևի ղեկավարությունն անհանգստացած է հանրապետականների աչքում իր անորոշ կարգավիճակի պատճառով և մտավախություն ունի, որ Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել ԱՄՆ ապագա նախագահի բոլոր պահանջներին։

Միևնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զելենսկին բառացիորեն շփոթված է հակամարտությունը դադարեցնելու դաշնակիցների ցանկությամբ և նրան բանակցելու ստիպելու մտադրություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել