«Սա կարող է աշխարհը դնել մեծ պատերազմի շեմին». Էրդողանը քննադատել է Բայդենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ճիշտ չի համարում Վաշինգտոնի որոշումը ՝ թույլ տալ Կիևին ամերիկյան հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերը:

«Նախևառաջ մենք ճիշտ չենք համարում այդ որոշումը և չենք խրախուսում այն», – G20-ի գագաթաժողովից Ռիո դե Ժանեյրոյից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումն ուղղված է Ուկրաինայում պատերազմի հրահրմանը և տարածմանը, այն կհանգեցնի Ռուսաստանի ավելի մեծ արձագանքին:

«Բայդենը քայլ արեց, որը կարող էր մեկնաբանվել որպես պատերազմ հրահրելու քայլ, որպեսզի այն երբեք չավարտվի: Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել։ Սա կարող է տարածաշրջանը, աշխարհը դնել մեծ պատերազմի շեմին։ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղը» ոչ մի տեղ չի տանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել