Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված, 20000 ԱՄՆ դոլար արժողությամբ Lexus մակնիշի ավտոմեքենա, գտնողին խոստանում ենք 50000 դրամական պարգև, այս մասին գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Բալոյանը։
«2023թ-ին պարզվեց, որ Արտաշատի քննչական բաժնի կողմից ավտովթարի փաստի առթիվ հարուցված թիվ 60756220 քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ս․ Խաչատրյանին պատկանող 10․000 ԱՄՆ դոլլար արժողությամբ Արտաշատի ոստիկանությանը ի պահ հանձնված
Հյունդայի Սոնատա մակնիշի 05 SR 055 հ/հ ավտոմեքենան Արտաշատի ոստիկանության բաժնի դիմացից գողացել են, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել․․․
2024թ․ հոկտեմբեր ամիսն պարզվեց, որ Երևան քաղաքի ՃՏՀ քննչական բաժնի կողմից ավտովթարի փաստի առթիվ հարուցված 60100715 քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Արամ Մխիթարյանին պատկանող 20․000 ԱՄՆ դոլլար արժողությամբ Ճանապարհային ոստիկանությանն ի պահ հանձնված և տուգանային հրապարակում գտնվող Լեքսուս մակնիշի 34ZA841հ/հ ավտոմեքենան տուգանային հրապարակից գողացվել է, որի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել․․․
2018թ-ին թիվ ԱՐԱԴ1/0008/01/14 վթարի փաստի առթիվ հարուցված քրեական գործով Ապարանի քննչական բաժնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված 60․000-70․000ԱՄՆ դոլլար արժողությամբ, Աշտարակի ոստիկանությանը ի պահ հանձնված DAF մակնիշի CE0129 ACհ/հ բեռնատար ավտոմեքենան ամբողջությամբ թալանվել է, որի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել․․․
Ներկա պահին ավտովրաերթների և վթարների փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված բոլոր ավտոմեքենաների առանց հսկողության ոստիկանության բակերում և հարակից տարածքներում գտնվում են շպրտված վիճակում, որոնք անխնա թալանվում են և ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում և առ այսօր չի կրել։
Հորդորում եմ վերը նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերին քննչական կոմիտեից պահանջել, որպեսզի իրեղեն ապացույցները ի պահ հանձնվեն իրենց՝ այդ կերպ կանխելով սեփականատերեին լրացուցիչ վնասների պատճառումը»,-հավելել է փաստաբանը։