ՃՏՊ-ներից ՀՀ-ում զոհվում է տարեկան շուրջ 350 մարդ․ ոստիկանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է՝ ճանապարհատրասպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։

Ոստիկանության վիճակագրությունն ասում է՝ Հայաստանում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ։

Վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է ամրագոտին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտնում է, որ ամրակապված վարորդի և ուղևորի ողջ մնալու հավանականությունը մեծանում է ավելի քան 50 տոկոսով։

Ամրակապվելը միակ ճիշտ որոշումն է, այլընտրանք չկա։

Անմեղ թվացող ցանկացած խախտում կարող է կյանք արժենալ:

Իսկ ամրագոտին կյանք է փրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել